IBF, WBA, WBO, IBO վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն սկսել է Ալեքսանդր Պովետկինի դեմ մենամարտի նախապատրաստական աշխատանքների երկրորդ փուլը:
Չեմպիոնը լուսանկարվել է` նմանակելով հանրահայտ Արնոլդ Շվարցենեգերին:
«Փորձում եմ հետևել քո օրինակին 12 տարեկանից»,- գրել է Վլադիմիր Կլիչկոն:
Հիշեցնենք` Կլիչկո-Պովետկին մենամարտը կայանալու է հոկտեմբերի 5-ին:







































