ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անձնական պատասխանատվություն է զգում սիրիական հարցի լուծման համար: Այդ մասին նա հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալայի հետ մամլո ասուլիսի շրջանակներում:
«Ես զգում եմ խորը անձնական պատասխանատվություն»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյո՞ք զգում է անձնական պատասխանատվություն Սիրիայում տեղի ունեցող իրավիճակի համար, մասնավորապես ոչ վաղուցվա քիմիական հարձակման: Լրագրողը նաև հիշեցրել է, որ Թրամփը բազմիցս մեղադրել է Բարաք Օբամայի վարչակազմին բաց թողած հնարավորությունների համար:
«Ես այդ հարցը կլուծեմ ողջ պատասխանատվությամբ»,- ավելացրել է նա:









































