Wednesday, 17 06 2026
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները

«Փոփ հաղորդակցում. Ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցահանդեսի փակումը՝ սեպտեմբերի 16-ին (լուսանկարներ)

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրության փակումը 2013թ. սեպտեմբերի 16-ին, որի կապակցությամբ սեպտեմբերի 6 – 15-ը ցուցադրության մուտքը «Սասունցի Դավիթ պարտեզի» սրահ կլինի անվճար:

«Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից՚ ցուցադրությունը բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սույն թվականի մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշերվա շրջանակներում:

«Փոփ հաղորդակցում. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից» ցուցադրությունը ներկայացնում է փոփ արտի առաջին սերնդի վառ ներկայացուցիչների աշխատանքները. նրանց թվում են ամերիկացիներ Թոմ Ուեսելմանը, Ջեյմս Ռոզենքուիսթը, Ջիմ Դայնը, Ռոբերտ Ինդիանան, Լարի Ռիվերսը, Ռոնալդ Բրուքս Կիտայը, ինչպես նաև բրիտանացի Ալեն Ջոնսը: Փոփ արտը աճող արդյունաբերական և սպառողական հասարակության ներկայացումն էր, որն արտացոլում էր ամերիկյան առևտրային մշակույթը պատկերների և նշանների խորհրդանշային համակարգում՝ առաջարկելով ամերիկյան կենսակերպի նոր տեսլական: Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու փոփ արտ ուղղության պատկերագրությունը՝ մատնանշելով և լույս սփռելով դրա հիմնական տարրերի վրա:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում