Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման վրա: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:
«Եվրամիությունը վստահ է, որ ջանքերը պետք է ուղղվեն քաղաքական կարգավորման համար»,- լրագրողներին G20 գագաթնաժողովի շրջանակներում ասել է Բարոզուն:
Նրա խոսքերով՝ Սիրիայում տիրող իրավիճակը արդիականության հսկայական ողբերգությունն է:
«Մենք պետք է կոնսենսուս գտնենք միջազգային հանրությունում»,- ասել է Բարոզուն:








































