Thursday, 18 06 2026
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա

«Այս ընտրությունները պատասխանատվության ընտրություն էին». Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գնահատմամբ` ապրիլի երկուսին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը՝ ի դեմս քաղաքական ուժերի և քաղաքացիների, ունի առաջ շարժվելու թե՛ հնարավորություն, թե՛ ցանկություն և թե՛ կամք: Մեր քաղաքացիներն ու քաղաքական ուժերն ընտրությունների միջոցով կարողացան վստահորեն իրացնել ավելի ապահով ու ավելի բարեկեցիկ, ավելի անվտանգ և ավելի զարգացած պետություն ունենալու իրենց հնարավորությունը:

Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր հայտարարության մեջ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Այս ընտրությունները համախմբող ընտրություններ էին, որոնք, անկախ իրենց արդյունքից, վկայեցին, որ տարբեր ծրագրեր ներկայացնելով հանդերձ՝ քաղաքական ուժերն իրենց պատասխանատու են զգում երկրի ճակատագրի համար, իսկ քաղաքացիները, ունենալով տարբեր տեսակետներ, հաստատակամորեն պատրաստ են իրենց քվեներով ստանձնելու պատասխանատվության իրե՛նց բաժինը: Հետևաբար, այս ընտրությունները նաև պատասխանատվության ընտրություն էին:

Թե՛ մեր, և թե՛ ընտրություններին հետևող միջազգային կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ, մեզ հիմնականում հաջողվեց արժանապատիվ քննություն բռնել, ինչի համար շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլորիս և բոլորին՝ ինչպես ընտրությունների մասնակիցներին, այնպես էլ դրանք դիտարկողներին:

Վստահ եմ, որ մեզ սպասում է նույնքան անցնցում և խաղաղ հետընտրական ժամանակաշրջան, ստեղծագործ ու հետևողական աշխատանքի ժամանակաշրջան, փոխվելու և փոխելու ժամանակաշրջան:

Ընտրություններին հաջորդել է ավելի ջանադիր աշխատելու, անվտանգության գինն ավելի խորն ու ավելի սթափ գիտակցելու, քաղաքական ու քաղաքացիական ավելի բարձր գիտակցությամբ երկիրն առաջ տանելու ժամանակը: Համոզված եմ, որ արժանապատվորեն ենք տնօրինելու այդ ժամանակը՝ այն ծառայեցնելով ավելի բարեկեցիկ հասարակություն և ավելի անվտանգ երկիր ունենալու գործին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում