Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում բարձրացել է 1.8 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 54.09 դոլարի։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով բորսային տվյաները։
Վերջին անգամ այդ տեսակի նավթի գինը 54 դոլարից բարձր մակարդակի վրա է եղել 2017 թվականի մարտի 8-ին։