Sunday, 14 06 2026
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Առաջինից Երրորդ՝ շատ են քայլերը, իսկ Երրորդից Առաջին՝ մեկ քայլ է

Այսօր Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը: Առաջին հանրապետությունը կարծես դարձավ Երրորդ հանրապետության ստեղծման ուղեկիցներից, փարոսներից մեկը, որն ուղեկցում էր համազգային շարժմանը 1988 թվականից սկսած:

1991 թվականին անկախության վերականգնումից հետո Առաջին հանրապետությունը ձեռք բերեց այլ խորհուրդ: Այն սկսեց ընկալվել ոչ միայն զուտ պատմական իրադարձություն, այլ սկսեցին պարբերական համեմատություններ կատարվել առաջին և երրորդ հանրապետությունների միջև, դրանց ծագումնաբանական և գոյաբանական համատեքստերում:

Բանն այն է, որ Առաջին հանրապետության ոգևորիչ, բայց ոչ այնքան հաջող փորձը հիշատակելիս ինչպես խանդավառություն էր առաջանում Երրորդ հանրապետության հասարակության մոտ, այդպես էլ՝ բազմաթիվ տագնապներ, որ Առաջինի ճակատագիրը կարող է կրկնվել: Շատ էին նմանությունները, ինչն էլ բերում էր անհանգստությունների:

Բարեբախտաբար, 1991 թվականին ստեղծված հանրապետությունն ունեցավ ոչ թե երկու, այլ արդեն իսկ երկու տասնյակ տարվա կյանք: Սակայն խնդիրն այն է, որ տարիների, տասնամյակների ընթացքում Հայաստանի վերականգնված անկախության ճակատագիրը ոչ թե զուլալվեց և դարձավ կանխատեսելի, հուսադրող, այլ է՛լ ավելի համակվեց տագնապներով ու մարտահրավերներով: Եվ տարեցտարի Հայաստանի երրորդ հանրապետությունը գոյաբանական առումով էլ Առաջին հանրապետության մտահոգիչ տեսլականներից խուսափելու փոխարեն՝ կարծես թե էլ ավելի մոտեցավ այդ տեսլականներին, որոնք բավական իրական սպառնալիքներ են պարունակում իրենց մեջ առարկայական և ժամանակակից դառնալու տեսանկյունից:

Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն գործընթացների առաջ, և ժամանակի ընթացքում շատ ավելի են հաճախակիանում այն զուգահեռները, որ ներկայիս իրողությունների մասին խոսելիս փորձագետներն ու քաղաքական գործիչները տանում են Առաջին հանրապետության օրերի և ժամանակների հետ: Անշուշտ, խոսելով նմանությունների մասին՝ պետք չէ անտեսել, որ հսկայական են նաև Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև առկա տարբերությունները, որ պայմանավորված են նրանով, որ թե՛ աշխարհն է այժմ այլ, համաշխարհային զարգացումների մեթոդաբանությունն է որոշակիորեն այլ, ի վերջո թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի վարչական քարտեզն է բոլորովին այլ: Ու նույնիսկ ինչ-որ պահ հիմնավոր և արդարացի կասկածներ են առաջանում, թե արդյոք արժե՞ համեմատություններ անցկացնել ներկայիս և 1918-1920 թվականների իրողությունների հետ: Չէ՞ որ այդ համեմատությունները որքան որ կարող են միտված լինել Առաջինի սխալներից ուսանելի դասեր քաղելուն, այդքան էլ կարող են ապակողմնորոշիչ դեր կատարել և արհեստական երանգներ մտցնել ներկայիս ժամանակի վերաբերյալ դատողությունների և գնահատականների մեջ, հետևաբար նաև ելքերի որոնման գործընթացում: Ի վերջո, խնդիրը երևի թե պետք է դիտարկել ավելի շատ ոչ թե համեմատությունների տիրույթում՝ Առաջին և Երրորդ հանրապետությունները դիտարկելով որպես իրարից տարբեր և առանձին իրողություններ, այլ պատճառահետևանքային կապի մեջ: Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ մեծ հաշվով, Հայաստանի ներկայիս հանրապետությունը Առաջին հանրապետության ծնունդ է: Եթե չլիներ Առաջինը, ո՞վ գիտե՝ ինչ տեսք կարող էր ունենալ Խորհրդային Հայաստանը, ինչն էլ բնականաբար իր ազդեցությունն էր ունենալու ներկայիս Հայաստանի վրա:

Ուրեմն, 1918 թվականի կարճատև պետականությունը, այդուհանդերձ, ապահովեց այն բազան, որը հնարավորություն տվեց պահպանել պետականության հնարավորություններն ու հեռանկարները: Այդ առումով ավելի կարևոր է երևի թե դիտարկել, թե այդ ժամանակային շղթան ի՞նչ ներգործություն է ունեցել հայերի գիտակցության վրա, պետականության ազգային ընկալումների վրա: Առաջին հանրապետությունից մինչև այժմ արձանագրվել են ժամանակային տարբեր փուլեր, վայրիվերումներ, հաջողված տարիներ և կատարյալ տապալումներ, ձեռքբերումներ և անդառնալի կորուստներ: Այդ ամենի հանրագումարն ի՞նչ հետք է թողել հանրային գիտակցության մեջ, ի՞նչ մտածողությամբ հանրային էլիտա է ձևավորվել այդ դժվարին ու բարդ ժամանակային ընթացքում: Այդ տեսանկյունից, երբ դիտարկում ենք ու գնահատում Հայաստանի երրորդ հանրապետությունը, հասկանում ենք, որ Առաջինից Երրորդ հասցրած այդ բարդ ճանապարհը հայ հասարակության մոտ պետականության զգացումը սրելու փոխարեն, ավելի բթացրել է այն, դրա փոխարեն սրելով կենդանական բնազդները, որոնց վրա է ըստ էության կառուցված Հայաստանի ժամանակակից պետականությունը, Երրորդ հանրապետությունը: Դրանում համոզվելու համար բավական է թվարկել Հայաստան պետության ներկայիս կյանքը բնորոշող իրողությունները՝ կեղծվող ընտրություններ, ճնշվող ու հետապնդվող այլախոհություն և ընդդիմադիր գործունեություն, քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների սահմանափակում, մեծահարուստների կողմից մարդկանց շահագործում քվոտավորված և կլանային տնտեսություն, պետական բյուջեն մի քանի անգամ գերազանցող իրական ծավալներով ստվերային բյուջե, որի նպատակը ի հեճուկս հասարակության կամքի իշխանության վերարտադրությունն ապահովելն է, իրեն օրենքից վեր դասող և անպատժելիությամբ հղփացած իշխանավորների և նրանց հարազատների ու մերձավորների մի խավ: Որքան էլ ցավալի է և որքան էլ թվա տոնական օրվա համար անտեղի, բայցևայնպես, դրանք են ներկայիս հայկական պետականության հիմնական բնորոշիչները, որոնք իրենց ագրեսիվությամբ և մարտնչող տգիտությամբ ստվերում են նույնիսկ այն լավ և կարևոր ձեռքբերումները, որոնք եղել են վերականգնված անկախության ընթացքում:

Մինչդեռ, ինչքան բարդ էր և դժվար Առաջինից Երրորդ հանրապետություն հասցրած ճանապարհը, այդքան հեշտ է Երրորդից հասնել Առաջին՝ ընդհուպ դրա ճակատագիրը կրկնելը: Միգուցե ֆիզիկական իմաստով Երրորդ հանրապետությունը չդադարի գոյություն ունենալուց, բայց իրական անկախության առումով այն կանգնած է իսկապես վճռական ճամփաբաժանի առաջ, և եթե պետականության զգացումը չգերակշռի Երրորդ հանրապետությունում, ապա համակարգային այն արատները, որոնք մարդկանց կենդանական բնազդների վրա խարսխված պետականության հետևանք են, ի վերջո հասցնելու են անկախության դե ֆակտո կորստի՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական գործընթացների խամաճիկ, որը ձեռքից ձեռք է անցնում:

Հետևաբար, Առաջին հանրապետության մասին բոցաշունչ ճառեր արտասանելու փոխարեն, թերևս արժե Առաջին հանրապետությունը դարձնել քաղաքական մտքի վերածննդի ելակետ, և այդ մտքով ևս մեկ անգամ անցնել Առաջինից Երրորդ ընկած ճանապարհը և փորձել այդ անգամ ապավինելով մտքին, ոչ թե բնազդներին, պտույտ կատարելու փոխարեն, շարժվել առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում