18 տարում առաջին անգամ Yahoo ընկերութունը փոխել է իր տարբերանշանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Թարմացված տարբերանշանը ներկայացված է երկու տարբերակով՝ սպիտակ ֆոնի վրա մանուշակագույն տառերով և մանուշակագույն ֆոնի վրա սպիտակ տառերով: Բացականչական նշանը փոքր-ինչ աջ է թեքված:
Yahoo-ի հայտարարությունում նշվում է, որ իրենք ցանկացել են, որպեսզի տարբերանշանը հավատարիմ մնա արմատներին և դրա հետ միաժամանակ արտացոլի ընկերության արտադրանքների էվոլյուցիան:
Իր հերթին Yahoo-ի ղեկավար Մարիսա Մայերն իր բլոգում գրել է, որ ընկերւթյան դիզայներների հետ նոր տարբերանշանի մշակումը զվարճալի է եղել:Մայերի խոսքերով՝ իրենք տարբերանշանում որևէ ուղիղ գիծ չեն ցանկացել, քանի որ մարդու կազմվածքում ուղիղ գծեր չկան, իսկ բնության մեջ դրանք շատ հազվադեպ են:









































