Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ԱՄՆ Բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր է ձեռք բերել:
Մրցաշարի քառորդ եզրափակիչում իսպանացին առավելության է հասել իր հայրենակից Տոմի Ռոբրեդոյի նկատմամբ: Մրցակցությունը տևել է 1 ժամ 40 րոպե:
Եզրափակիչ անցնելու համար Նադալը կմրցակցի ֆրանսիացի թենիսիստ Ռիշար Գասկեի դեմ, ով հինգ սեթում հաղթել է Դավիդ Ֆերերին:










































