Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Տրակտորիստ Սիսակը սարատեղում սպանության սպառնալիքով փորձել է բռնաբարել կթվորուհուն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Սիսակ Մելքոնյանի գործի դատավարությունը:

41-ամյա Սիսակ Մելքոնյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել գողությունների համար: Վերջին պատժից ազատվել է պայմանական վաղաժամկետ՝ 2010 թվականի դեկտեմբերին:

Նա աշխատել է անասնաֆերմայում՝ որպես տրակտորիստ:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2012 թվականի հուլիսի 12-ին, գիշերվա ժամը 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Սիսակը սարատեղում, լինելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, մտել է կթվորուհիներից մեկի վագոն-տնակ, մոտեցել մահճակալին և կնոջ կամքին հակառակ փորձել է բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ հետը:

Կինը դիմադրել է, սեղանին դրված թեյի բաժակով հարվածել Սիսակի գլխին ու պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք: Թեյի բաժակի հարվածից Սիսակն անակնկալի է եկել, իսկ կինը դուրս է փախել, բայց աստիճանների մոտ վայր է ընկել, ստացել ոտնաթաթի կոտրվածք՝ առողջության միջին ծանրության վնաս:

Սիսակը, ըստ մեղադրանքի, նույնպես դուրս է եկել վագոնից, տեսել, որ կինն ընկած է, զայրացած մոտեցել է, մի ձեռքով բռնել կնոջ կոկորդից, մյուս ձեռքում եղած դանակով սպառնացել է սպանել նրան:

Աղմուկի վրա մոտեցել են սարատեղում գտնվող մյուս աշխատողները, բռնել Սիսակի ձեռքը: Նա գցել է դանակը:

Սիսակ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով, իսկ 137 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է՝ տուժող կնոջ հետ հաշտության հիմքով:

Ընդհանուր իրավասության դատարանում Սիսակ Մելքոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե դեպքի նախորդ օրը լույսեր չունեցող իր տրակտորով փորձել է գյուղ գնալ, չի կարողացել:

Դեպքի օրը վագոն-տնակներից մեկում տեսել է տուժողին, ով պառկած էր: Կինը վրդովված ասել է, թե իր պատճառով ոտքը կոտրվել է, հետո չգիտես թե ինչու՝ թեյի բաժակով խփել է իր գլխին, որից գլուխը վնասվել է:

Եկել է ֆերմայի տերը, լսել տուժողին, իր վրա բարկացել ու մի անգամ էլ ձեռքով խփել: Ինքը դրանից վնասվածք չի ստացել:

Նեղացած իջել է գյուղ: Ոստիկանության տեղամասային տեսուչի կանչով գնացել է ոստիկանություն, որտեղ մի թուղթ են տվել, ասել՝ ստորագրի ու գնա տուն: Ինքն էլ ստորագրել է: Ոստիկանությունում տեսել է տուժողին, ֆերմայի տիրոջը ու նրա կնոջը:

Հաջորդ օրն է իմացել, որ իրեն մեղադրում են սպանության սպառնալիքով բռնաբարության փորձի համար: Բայց իրականությունն այն է, որ նման բաներ ինքը չի արել:

Ճիշտ է, տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ ընդունել է, որ արել է, բայց ընդունել է, որովհետև չի գիտակցել հետևանքները:

Հետաքրքիրն այն է, որ եթե այս գործի նախաքննության ժամանակ մեղադրյալ Սիսակը, տուժող կինը, վկաները ցուցմունքներով հաստատել են հանցավոր արարքի կատարումը, ապա դատարանում համարյա միահամուռ հրաժարվել են նախաքննական ցուցմունքներից ու ասել, թե իրենց ուղղորդել է ֆերմայի տերը:

Տուժող կինը ևս պնդել է, թե իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարվել: Իր ոտքը կոտրվել է, երբ ինքը բարկացած գնացել է լույսեր չունեցող տրակտորը գիշերով քշող Սիսակի հետևից, որ կանգնեցնի նրան, չէ՞ որ ինքն էր պատասխանատու մեխանիզմների համար: Այդ հողի վրա էլ վիճաբանություն է եղել, ինքը թեյի բաժակը վերցրել ու խփել է Սիսակի գլխին: Տուժողը մինչև անգամ չի վարանել, հնարավոր քրեական պատասխանատվությունից չի երկնչել ու ասել է, թե նախաքննության ժամանակ սուտ ցուցմունք է տվել: Սիսակը մեղսագրված արարքը չի կատարել: Իրեն ուղղորդել է ֆերմայի տերը, իսկ ինքը լսել է նրան, որովհետև երեխաներ ունի, չի ցանկացել կորցնել աշխատանքը:

Ֆերմայի տերը դատարանում նույնպես ասել է, թե Սիսակը բռնաբարության փորձ չի կատարել, բայց և պնդել է, թե ինքը տուժողին ու վկաներին չի ուղղորդել: Սարատեղում կատարված բռնաբարության փորձի մասին իմացել է ոստիկաններից:

Ընդհանուր իրավասության դատարանը հետազոտել է գործով ձեռք բերված ապացույցները, տուժողի, ինչպես նաև դիրքորոշումը փոխած ամբաստանյալի ու վկաների նախաքննական ցուցմունքները և եզրակացրել է, որ հենց դրանք են արժանահավատ:

Այսինքն՝ տուժողի ու վկաների կողմից դատարանում տրվել են սուտ ցուցմունքներ, որպեսզի, իրենց պատկերացումով, Սիսակին զերծ պահեն քրեական պատասխանատվությունից, տուժող կնոջն էլ պաշտպանեն ամոթալի իրավիճակից:

Դատարանի եզրահանգմամբ՝ տրակտորիստ Սիսակը սարատեղում կատարել է բռնաբարության փորձ ու պիտի այդ արարքի համար պատասխանատվության ենթարկվի:

Սիսակ Մելքոնյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հուլիսի 18-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում