Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Հյուսիսային Իռլանդիայի դեմ հանդիպումը:
«Ատլետիկ»-ի դեմ խաղի ժամանակ Քրիշտիանուն ազդրի վնասվածք է ստացել: Սակայն, այնուամենայնիվ, նա միացել է ազգային թիմին:
«Ռոնալդուն անում է հնարավորը, որպեսզի պատրաստ լինի մասնակցելու Հյուսիսային Իռլանդիայի դեմ հանդիպմանը»,- ասել է Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն:







































