Wednesday, 01 07 2026
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա

Զինծառայողների քվեարկությունն անցել է հարթ, առանց էական խնդիրների. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումների մասին ԶԼՄ հաղորդագրությունների վերաբերյալ մեկնաբանություն է տարածել: Մեկնաբանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերլուծելով հիմնական խնդիրները, որոնք, ըստ լրատվամիջոցների, արձանագրվել են զինծառայողների քվեարկության ընթացքում, պարզ է դառնում, որ դրանք կուտակումներն են ընտրատեղամասերում։ Որոշ դեպքերում, ինչպես օրինակ՝ թիվ 20/53 տեղամասի պարագայում, հնչում են նաև ձևակերպումներ՝ «զինծառայողներին խմբերով տանում են քվեարկության»։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն մնացած քաղաքացիների, զինծառայողների մասնակցությունը քվեարկությանը ենթադրում է որոշակի կազմակերպվածություն, մասնավորապես՝ զորամասերի մշտական տեղակայման վայրերից նրանց տեղափոխում ընտրական տեղամասեր՝ պատասխանատու սպաների ուղեկցությամբ, հասկանալի է, որ նման կուտակումները, որպես կանոն, կրում են տեխնիկական բնույթ, երբեմն պատճառ են ընտրական հանձնաժողովներում աշխատանքների ոչ լիարժեք կազմակերպման և որևէ կերպ չեն բնութագրում զինծառայողների բուն քվեարկության ընթացքը, ինչի հետ կապված, բացառությամբ երկու-երեք դեպքի, լուրջ ահազանգեր չեն գրանցվել։ Իսկ արձանագրված դեպքերի մասին հաղորդումները եղել են կամ՝ դրա մասին բարձրաձայնողի անուշադրության, կամ՝ ընդամենը մեկ դեպքում՝ զինծառայողի անփութության հետ ևանք։

Մասնավորապես՝ 14/20 ընտրական տեղամասում, հանձնաժողովի անդամը, շփոթելով զինծառայողի զինգրքույկում առկա, երկու տարբեր օրաթվեր պարունակող կնիքները, ենթադրել է, թե զինգրքույկը կեղծ է։ Սակայն պարզվել է, որ զինգրքույկում առկա երկու կնիքները վերաբերում են մեկը՝ զինծառայողին ամրակցված զենքին, մյուսը՝ զինծառայության անցնելուն և չեն կարող նույնը լինել։ Հետևաբար՝ հնչեցված ահազանգը հիմնավոր չէ։

Նույն տեղամասում արձանագրվել է, որ ընտրացուցակում զինծառայողի անվան դիմաց արդեն ստորագրություն է դրված եղել։ Հետագայում պարզվել է, որ տեղի ունեցածը տեխնիկական պատճառ ունի, հետևանք է մինչ այդ քվեարկած ընտրողի անփութության, ինչի հետ զինծառայողը որևէ առնչություն չունի։

Մեկ այլ դեպքում, կրկին նույն տեղամասում, քվեարկած զինծառայողը, անուշադրության հետևանքով, քվեախցիկից դուրս է եկել բաց քվեաթերթիկը ձեռքին։ Հանձնաժողովի անդամների դիտողությունից հետո միջադեպը հարթվել է։

Որոշ ԶԼՄ-ներում հատուկենտ ահազանգեր են եղել նաև զինծառայողների կողմից ուղղորդված քվեարկության մասին։ Այդ ահազանգերը, սակայն, որևէ կերպ չեն հիմնավորվել։

Վերլուծելով ընտրախախտումների մասին լուրերը, ակնհայտ է դառնում, որ զինծառայողների քվեարկությունն անցել է հարթ, առանց էական խնդիրների, իսկ արձանագրված հատուկենտ դեպքերը կրում են զուտ տեխնիկական բնույթ և որևէ կերպ չեն բնորոշում զինծառայողների՝ ազատ ընտրության իրավունքի իրացումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում