Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Լորիմերը հայտարարել է, որ աֆղանական զորքերը սկսում են ավելի արդյունավետ գործել՝ չնայած մարտերում դեռևս մեծ թվով զինծառայողներ են զոհվում:
BBC-ին տված հարցազրույցում գեներալն ընդգծել է, որ Աֆղանստանի կառավարական ուժերում պրոֆեսիոնալիզմն ու մարտունակությունն աճում է:
Վերջին 4 ամիսներին տարբեր բախումներում ու մարտերում զոհվել է մոտ 1000 աֆղան զինծառայող:









































