«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 2- ին՝ ցերեկը, լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի տնտեսագիտական համալսարանի հարակից տարածքում: Մի քանի տղաներ հանկարծակի սկսել են վիճաբանել, ինչից հետո դաժանաբար ծեծի են ենթարկել միմյանց:
Տեղեկություններ կան, որ հիմնական մասնակիցները եղել են նշված համալսարանի ուսանողները: Արդյունքում Վրաստանի քաղաքացի Վահագն Էլարյանը գլխի շրջանում ստացած պատռվածքով և սալջարդերով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կռվի մյուս մասնակիցները ևս մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:









































