ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ արդեն ավելի քան 50 երկրներ ընդունել են այն փաստը, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք կապվել ենք ավելի քան 100 երկրների հետ: Մենք շարունակում ենք նրանց հետ կապվել: 53 երկրներ և կազմակերպություններ ընդունել են, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել: Դրանցից 37-ն այդ մասին հրապարակայնորեն են հայտնել»,- ասել է Քերին:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը հուսով է, որ այդ թիվը կաճի, երբ աշխարհում տարածվեն ԱՄՆ հետախուզության ներկայացրած նոր տվյալները:







































