Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Վիրջինիա նահանգում անցկացվող բացօթյա համերգի ժամանակ։ Երկու մարդ հոսպիտալացվել է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է CBS 6 հեռուստաալիքը։
Երաժշտական փառատոնը, որին պետք է ներկա գտնվեր 10-12 հազար հանդիսական, անցկացվել է Դինուիդի շրջանի մոտոպարկում։ Հանկարծ բեմի մոտ կրակոցի ձայն է լսվել։ Այնուետև կրակոցների ձայներ են լսվել պարկի այլ մասերում։
Եվս մեկ մարդ վիրավորվել է մեքենայի ապակուց, որի պատուհանի մեջ է հայտնվել փամփուշտը։
Իշխանությունները հետաքննում են միջադեպը, իրավապահ մարմինները դեռևս չեն պարզել հրաձիգի ինքնությունը։











































