«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր 9/06 տեղամասում այսօր կատարեց իր քաղաքացիական պարտքը:
Ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինչպես արդեն իրենք նշել են՝ գործընթացը գտնվում է օրենքից, խաղից դուրս իրավիճակում:
«Կսպասենք այսօրվա ավարտին, նաև արդյունքները կդիտարկենք, խախտումները թե՛ նախընտրական շրջանում, թե՛ այսօրվա ընթացքում տեղի են ունեցել և շարունակվում են, և այդ ահազանգերը կշարունակվեն, ամբողջական փաթեթով մենք կներկայացնենք հասարակությանը։ Այնուամենայնիվ, սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ, և այդ պայքարը պետք է տանենք բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով»,- նշեց Հովհաննիսյանը
Նա նաև նշեց, որ այսօր տարբեր ահազանգեր կան, օրվա ավարտին կներկայացնեն համալիր մոտեցումը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































