Դուբայում երկնաքեր է այրվում։ Հրդեհը բռնկվել է դեռևս կառուցվող 60-հարկանի շենքում, որը գտնվում է աշխարհի ամենաբարձր շենքի՝ Բուրջ-Խալիֆայի մոտ։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։
Դուբայի քաղպաշտպանությունն ու ոստիկանությունը հայտնել են, որ փրկել են 4 աշխատողների, ովքեր շենքում հայտնվել էին «կրակի թակարդում»։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
Ականատեսների վկայությամբ՝ հրդեհի մարմանը մասնակցել են նաև ուղղաթիռներ։
Հրդեհն արդեն տեղայնացվել է, հրշեջներն աշխատում են դեպքի վայրում։ Քաղաքի իշխանությունները փակել են հարակից փողոցների երթևեկությունը։












































