Սուպերմոդել Կառոլինա Կուրկովան և Կոկո Ռոշան լքել են Նաոմի Քեմբլի The Face շոուն: Ըստ լրատվամիջոցների՝ դրա պատճառը կարող էր լինել Քեմբլի բնավորությունը:
Նախագծից հեռանալու մասին առաջինը հաղորդել է Կառոլինա Կուրկովան: Նա պատճառաբանել է ծանրաբեռնված գրաֆիկը:
Այսօր պարզվել է, որ երկրորդ սեզոնի մասնակցությունից հրաժարվել է թոփ-մոդել Կոկո Ռոշան: Հեռանալու պաշտոնական պատճառը չի հաղորդվել, բայց ավելի վաղ լրատվամիջոցները նշել էին, որ Կոկոն ու Նաոմին բնավորություններով չեն հարմարվել:
«Բարեկիրթ ու աշխատասեր Ռոշան հոգնել է տանել Քեմբլի արարքները»,- գրել է The New York Post-ը:










































