Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր հինգերորդ աշխատող քաղաքացի իր աշխատանքի համար ստանում է ավելի ցածր աշխատավարձ, քան երկրում սահմանված նվազագույն սպառողական զամբյուղն է՝ հաղորդվում է բրիտանական Resolution Foundation հետազոտական կենտրոնի զեկույցում:
Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ բնակչության աղքատացումն արագանում է՝ չնայած համաշխարհային ճգնաժամից երկրի դուրս գալու հանգամանքին:
Փորձագետների հաշվարկներով՝ կյանքի մակարդակի անկումից ամենաշատը տուժում են 20 տարեկանից ցածր մարդիկ: Այդ տարիքի չորս մարդուց միայն մեկի աշխատավարձն է գերազանցում անհրաժեշտ նվազագույն ծախսերը:






































