Կոլումբիայի հարավարևմտյան Մոկոա քաղաքում (Պուտումայո դեպարտամենտ) սելավի զոհերի թիվը հասել է 254-ի։ Այս մասին հայտնում է RCN ռադիոկայանը՝ հղում անելով Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին։
«Դա, իսկապես, շատ տխուր ցուցանիշ է»,-ասել է նա։
Սելավի հետևանքով տուժել է ավելի քան 400 մարդ, ևս 220-ն անհետ կորած են համարվում։












































