Երևանցիների մեծ մասը չի հավատում, որ ընրությունների միջոցով փոփոխություն կլինի: «Առաջին լրատվական»- ի՝ մայրաքաղաքում իրականացրած հարցախույզի ընթացքում քաղաքացիների մեծ մասը հիասթափություն արտահայտեց և նշեց, որ վաղվա օրվա՝ ընտրությունների հետ կապված՝ ակնկալիքներ չունի: Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դժգոհում է երկրում տիրող սոցիալական վիճակից, աշխատատեղեր չլինելու խնդրից:
«Աշխատատեղեր չկան, երիտասարդների բնակարանների հարցը պետք է լուծել»: «Աշխատող ժողովուրդ ենք, բայց աշխատանք չկա, դրա համար էլ հայերը հեռանում են Հայաստանից»: «Ով էլ աշխատանք ունի, չնչին գումար է վաստակում»,- դժգոհում են համաքաղաքացիները:
Մանրամասները՝ տեսանյութում:









































