Փարիզի արվարձանում կառնավալի ժամանակ ուժեղ պայթյուն է որոտացել, մոտ 20 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Express պարբերականը: Նախնական տվյալներով՝ պայթյունը Վիլպենտ կոմունայում ահաբեկչություն չէ:
Parisien թերթի տեղեկությամբ՝ բժիշկներին օգնության համար վնասվածք ստացած կամ շոկի վիճակում գտնվող մոտ 30 մարդ է դիմել:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 17.30-ին (մեր ժամանակով՝ 19.30) այն պահին, երբ պետք է այրեին ծղոտից և փայտից պատրաստված խրտվիլակը:
Պարբերականի տեղեկությամբ՝ պայթյունի պատճառը դժբախտ պատահարն է եղել: Դեպքի վայրում ոստիկանությունը և փրկարարներն են աշխատում:



URGENT | Explosion happened at #Villepinte carnaval place in #Paris. Many injured reported. 4 in critical condition. https://t.co/6IcPjNNjM2
— Vocal Europe (@thevocaleurope) April 1, 2017






































