Ամերիկյան Նևադա նահանգի Բլեք Ռոք անապատում անցկացվել է Burning Man 27-րդ փառատոնը: Այս տարի փառատոնին այցելել է ավելի քան 68 հազար մարդ՝ ամբողջ աշխարհից:
Մեկ շաբաթով անապատում տեղակայվում են ժամանակակից արվեստի գլուխգործոցներ, որոնք հաճախ ֆանտաստիկ ձևերի են հասնում: Դրանց մի մասը ստեղծողների կողմից այրվում են մինչ փառատոնի ավարտը:
Մասնակիցները փորձում են ստեղծել «ուտոպիական հասարակություն»:







































