«Միլան»-ի և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջանլուկա Ձամբրոտան մեկնաբանել է բրազիլացի կիսապաշտպան Կակայի վերադարձը:
«Չեմ կարծում, թե Կական կխաղա այնպես, ինչպես նախկինում: Տարիներն անցնում են: Այնուամենայնիվ, նա կարող է փոխել իրավիճակը թիմում:
Ամեն ինչ կախված է նրանից, թե խաղադաշտում ինչ տեղ է տալու նրան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Կական կցուցադրի իր հզոր կողմերը, քանի որ միշտ էլ ցանկացել է ուրախացնել «ռոսսոներիներ»-ի երկրպագուներին»,- ասել է Ձամբրոտան:








































