Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Մեր ընտրությունը, այլը՝ չունենք

Ավարտվեց Հայաստանի խորհրդարանի 2017 թվականի առանձնահատուկ հռչակված ընտրության նախընտրական քարոզարշավը, որն իհարկե ամենևին էլ առանձնահատուկ չստացվեց:

Մեծ հաշվով հայաստանյան ընտրողը դարձավ սպասելի և ավանդական տրամաբանության մեջ իրականացված քարոզարշավի ականատես: Մյուս կողմից էլ երևի թե առանձնապես մեծ սպասումները ավելի շատ զգայական էին, նկատի ունենալով այն, որ խորհրդարանական ընտրարշավի երևի թե բոլոր մասնակիցներն էլ ըստ էության ծանոթ էին հայաստանյան հանրությանը:

Եթե իհարկե մի շարք ուժեր ներկայացան նոր ֆորմատներով, միևնույն է հանրությունը ճանաչում էր նրանց ամենևին ոչ նորերս և արդեն իհարկե ուներ նրանց մասին իր կարծիքը, իր սերը, իր համակրանքը, գուցե իր դժգոհությունը, զզվանքը և նույնիսկ ատելությունը: Սակայն, այսօր իհարկե լռության օր է և այն պահանջում է շատ զգուշավոր լինել արդեն գործընթացի կոնկրետ, անվանական դիտարկումներում և գնահատականներում, առավել ևս, որ այդ ամենի շատ առիթներ կային մինչև ապրիլի 1-ը, և անկասկած բազմաթիվ առիթներ լինելու են նաև ապրիլի 2-ից հետո: Տվյալ պարագայում իհարկե կարող է լինել մեկ միարժեք բան՝ ընտրողի քվեի կարևորությունը և ընտրության օրինականությունը, թափանցիկությունը:

Այս ամենում պատրանքներ իհարկե չկան, որ Հայաստանում հնարավոր է անցկացնել այնպիսի ընտրություններ, ինչպես զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Տվյալ պարագայում սակայն միգուցե ամենւին կարևորը ոչ թե ինչպիսի ընտրությունն է, այլ ինչպիսի ընտրողը: Մեծ հաշվով, ինչպիսի ընտրող ունենք, այդպիսին էլ լինելու է ընտրությունը որպես գործընթաց:

Լռության օրը ընտրողին գնահատել իհարկե կարելի է, բայց մեծ հաշվով ընտրողին գնահատելիս էլ կրկին ստիպված պետք է լինենք անցնել քաղաքական ուժերին և իշխանությանը գնահատելու, իսկ դա նորից մեզ կարող է բերել քարոզչության ու հակաքարոզչության դաշտ: Ընդամենը սահմանափակվենք նրանով, որ ընտրողը իշխանության և ընդդիմության գործունեության արդյունքը կամ հետևանքն է: Սրան զուգահեռ, սակայն, ընտրողն ինքն էլ սուբյեկտ է և պետք է կարողանա գալ այդ գիտակցմանը, որ նվազագույնը, որ կարող է անել որպես պետության քաղաքացի և տեր, դա կարծիք ունենալն ու ընտրություն կատարելն է:

Ընդ որում, խոսքը բացարձակապես քվեատուփի մեջ ինչ -որ թերթիկ գցելու մասին չէ: Դա ամենավերջին ակտն է, որը նույնիսկ կարող է և չլինել պարտադիր կամ համատարած: Ընտրությունը սկսվում է արժեքներից, մտածողությունից:

Այդ տեսակետից, վաղը Հայաստանում խորհրդարանի ընտրության քվեարկություն է լինելու մի օրացուցային տարեթվին զուգահեռ, որը հակասական և խառը զգացումներ է առաջացնում թե մարդկային, թե քաղաքացիական առումներով:

Վաղը ապրիլի քառօրյա պատերազմի տարելիցն է: Մեկ տարի առաջ Ղարաբաղի հանդեպ ադրբեջանական ագրեսիան կերպարանափոխել էր Հայաստանը նույնիսկ արցունք առաջացնելու աստիճան: Հայաստանը դարձել էր մեկ բռունցք, մեկ մարդ, մեկ միտք, մեկ նպատակ: Հայաստանում կուտակվել էր հանրային համախմբվածության այնպիսի էներգիա, որի հետպատերազմյան տրանսֆորմացիան կարող էր ուղղակի արմատապես, հեղափոխականորեն փոխել Հայաստանն իր որակներով և հեռանկարներով: Սակայն, դժբախտաբար մենք չունեցանք այդ էներգիայի տրանսֆորմացում:

Մյուս կողմից սակայն մենք իմացանք, տեղեկացանք, որ էներգիա այնուամենայնիվ ունենք, չնայած ապատիային, անտարբերությանը, հուսալքությանը, հասարակությունն ունի իր մէջ ահռելի էներգիա, որը սպասում է պարզապես գեներացման, տրանսֆորմացման, սպասում է վերամշակման: Այս ամենը թողե՞ց իր ազդեցությունը ընտրարշավի, ընտրական գործընթացի, ընդհանրապես քաղաքական գործընթացի, քաղաքական ուժերի, իշխանության գործողությունների վրա՝ ոչ միայն վերջին այս արշավային ամսի, այլ ընդհանրապես պատերազմից հետո անցնող տարվա ընթացքում:

Այստեղ էլ, միարժեք պատասխան չկա և հետևությունները խառն են ու հակասական: Իսկ ի՞նչ է թողել այդ ամենը հանրային գիտակցության և հոգեբանության վրա: Մի բան հստակ է, որ մեկ տարի առաջ բոլորի համար անվիճելի էր մի բան՝ պետության, օրինականության, ժողովրդավարության, արդարության, անվտանգության գերագույն և փոխկապակցված, կենսական արժեք լինելը:

Արժեքներ, որոնք տարբեր պատճառներով ոտնահարվեցին անցնող երկու տասնամյակի ընթացքում և մեկ տարի առաջ դրանք մենք կարողացանք պահել միայն հայ զինվորի և սպայի հերոսության, կյանքի, և նաև նրանց մեկ մարդու պես սատար կանգնած հանրային ոգևորության և համախմբվածության գնով:

Արժեքներ, որոնց համար մեկ տարի առաջ իրենց կյանքը զոհեցին հարյուրից ավելի պայծառ երիտասարդներ՝ մեզ զրկելով այլևս այդ արժեքների հանդեպ անտարբեր և անպատասխանատու լինելու իրավունքից, մեզ պարտադրելով տեր կանգնել այդ արժեքներին: Դա պետք է լինի մեր ընտրությունը: Այլ ընտրություն մենք չունենք:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում