Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի ձախ պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, բայց տրանսֆերը վերջին պահին ձախողվել է:
Record-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը, ով այժմ գտնվում է Պորտուգալիայի հավաքականի ճամբարում, ծանր է տանում այդ փաստը:
Պարբերականը տեղեկացնում է, որ խաղացողն արտասվել է՝ իմանալով «Յունայթեդ» տեղափոխության ձախողման մասին:
«Ռեալ»-ը մտադիր էր Կոենտրաոյի տրանսֆերի դիմաց ստանալ 20 մլն եվրո:





































