Այսօր՝ սեպտեմբերի 4-ի երեկոյան, ամբողջ աշխարհի հրեաների համար կլինի 5774-րդ Նոր տարին:
Ռոշ ախ-Շանան, ինչպես այդ տոնը անվանում են հրեաները, տոնում են միանգամից երկու օր:
Տոնի առաջին օրը ընդունված է միմյանց ողջունել Կյանքի գրքի մաղթանքներով: Տոնական ընթրիքի ժամանակ ընդունված է հացը թաթախել մեղրի մեջ, որպեսզի եկող տարին քաղցր լինի: Մեկ այլ ավանդույթի համաձայն՝ ընդունված է մեղրով խնձոր ուտել:
Ինչպես մյուս հրեական տոները՝ այս օրն էլ ընդունված է աղոթքով անցկացնել:










































