Երեկ փոփ – ռոք երգչուհի Աստղիկ Սաֆարյանի ծննդյան օրն էր: Երգչուհին դարձավ 27 տարեկան: Չնայած երիտասարդ տարիքին` Աստղիկը հասցրել է իր ստեղծագործական կյանքի ընթացքում հեղինակային երգերի հիման վրա նկարահանել 4 տեսահոլովակ` «Մեղավոր ես», «Fabulous Boy», «Մի պատուհան», «Սև ակնոց»: Վերջին երկուսը նկարահանել է Մադրիդում: Թողարկել է 2 ձայնասկավառակ` «Ինձ երգն է գտել», «Իմ ձեռագրով…»:
ArmStar.am-ը հետաքրքրվել է, թե որտե՞ղ և ու՞մ հետ է երգչուհին տոնել ծննդյան տոնը, ի՞նչ անակնկալներ է ստացել…:
Աստղիկի տրամադրությունը շատ բարձր էր. «Առավոտվանից ծննդյանս օրը շատ գունավոր սկսվեց: Այդ տրամադրությունը ուղեկցեց ինձ ողջ օրվա ընթացքում: Տարեդարձս նշել եմ շատ մտերիմ մարդկանց մթնոլորտում` ընտանիքիս հետ միասին, որտեղ միայն անկեղծությունն էր գերիշխում»,- ժպիտով պատասխանեց երգչուհին:
Ինչ վերաբերում է ծննդյան օրվա նվերներին, Աստղիկը նշեց, որ նվերները միշտ շատ են լինում. «Դրանք բոլորն էլ թանկ են ինձ համար: Շատ օրիգինալ նվերներ հաճախ ստացել եմ իմ երկրպագուների կողմից… և դեռ շարունակում եմ ստանալ ջերմ շնորհավորանքներ աշխարհի բոլոր ծայրերում բնակվող իմ ընկերներից, գործընկերներից և երկրպագուներից»,- ավելացրել է Աստղիկ Սաֆարյանը:











































