Նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան այսօր «զսպելու» էր եկել անձամբ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Վերջինս մեկնաբանելով շուրջ տասը ակտիվիստներին բերման ենթարկելու փաստը՝ ասաց. «Եթե ոստիկանության պահանջը չեն կատարում, ապա պետք է բերման ենթարկել»:
Ա. Կարապետյանը մեկ այլ ոստիկանի հեռախոսով հրամայեց, որպեսզի բարձրախոսով դիմեն հավաքվածներին և հորդորեն հասարակական կարգը չխախտել:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































