Սիրիայի հարցով միջազգային համաժողովը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին, հաղորդում է RIA Novosti-ն:
«Հույս ունեմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Հնարավոր է հոկտեմբերին, սեպտեմբերը շատ զբաղված ամիս կլինի՝ Գլխավոր ասամբլեայի նիստ, հանդիպումներ»,- ասել է նա:
Պան Գի Մունը նշել է, որ սիրիական հակամարտությունն ունի խաղաղ լուծում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս պահի դրությամբ իրենք քրտնաջան աշխատում են, որպեսզի այդ համաժողովը գումարվի:
Հիշեցնենք,որ նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չծրագրավորված մամլո ասուլիս էր հրավիրել Սիրիայի հարցով, որում խոսել էր համաշխարհային առաջնորդների ուշադրությունը Սիրիայի խնդրի վրա գրավելու իր մտադրության մասին G20-ի գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում: Նա նաև զգուշացրել էր, որ ուժի կիրառումն օրինական է ինքնապաշտպանության կամ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների դեպքում:








































