ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անհանգստացած է Սիրիա զենքի չթուլացող հոսքի կապակցությամբ, ինչը գլխավոր քարտուղարի կարծիքով՝ նպաստում է հակամարտության սրմանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Սիրիայում հակամարտության գոտի սպառազինման հոսքը չի թուլանում, և դա միայն խորացնում է ճգնաժամը»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Հայտարարությունն արվել է չորեքշաբթի՝ Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանի ուսանողների առաջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստան է ժամանել G20 գագաթնաժողովին մասնակցելու համար:
Նա նաև հիշեցրել է, որ սիրիացի փախստականների թիվն արդեն գերազանցել է 2 միլիոնը: Նրա խոսքերով՝ Սիրիայի ժողովուրդը խաղաղության կարիք ունի: Պետքարտուղարի կարծիքով՝ Սիրիայի շուրջ իրավիճակի քննարկմանը պետք է ներառվեն G20-ի ներկայացուցիչները:









































