Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր մի խումբ ակտիվիստներ նախագահականի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում:
Հավաքվածներն իրենց դժգոհությունն էին հայտնում Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում կատարած հայտարարության առնչությամբ, թե Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը:
Ոստիկանները ցուցարարներին թույլ չէին տալիս անցնել դիմացի փողոց, ինչի արդյունքում նրանց և ցուցարարների միջև տեղի ունեցավ բախում: Բերման ենթարկվեցին մի շարք ակտիվիստներ, այդ թվում՝ «Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, Կարեն Հարությունյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










































