Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ով է թեժացնելու աշունը Հայաստանում

Եվրամիության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ՝ թե՛ տեղի, թե՛ արտերկրի շատ փորձագետներ, անգամ արևմտյան և Ռուսաստանի դիվանագետներ հայտարարում էին Հայաստանում թեժ աշնան սպասումների մասին: Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումից և դրանից հետո Մաքսային միության վերաբերյալ հայտարարություններից հետո, երբ ասվեց, որ Հայաստանը կայացրել է Մաքսային միությանն անդամագրվելու քաղաքական որոշում, բնականաբար հարց է ծագում՝ ովքե՞ր են թեժացնելու աշունը Հայաստանում: Այսինքն՝ այլևս վերանո՞ւմ է թեժ աշնան հավանականությունը, անհրաժեշտությունը, թե՞, այնուամենայնիվ, թեժացումներ կլինեն, և պատճառներ միշտ էլ կգտնվեն:

Այդ հարցի պատասխանը պետք է տան առաջին հերթին քաղաքական ուժերը, որոնք արդեն սկսել էին հասարակությանը կամաց-կամաց պատրաստել թեժ աշնան զարգացումներին՝ վերադառնալով իրենց ամառային նիրհից: Հայաստանում քաղաքական հիմնական ուժերը թեկուզ չնչին, բայց ներկայացված են խորհրդարանում. ՀՀԿ-ից բացի՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»: Այս ուժերն ամբողջ ամառ, այսպես ասած, որքան ուժ ունեին, հանգստանում էին՝ երևի աշնան համար ուժ հավաքելու նպատակով:

Ամռանն ակտիվ էր քաղաքացիական սեկտորը, որին կողքից երբեմն-երբեմն ձայնակցում էին մի քանի ընդդիմադիր համարվող քաղաքական ուժեր: Ի՞նչ են անելու քաղաքական ուժերը, երբ աշնանը ուժ հավաքած մտնեն մեջլիս: Այսինքն՝ ինչի՞ հիման վրա են հիմնված թեժության կանխատեսումները: Մինչ այժմ հիմնականում ելակետը դիտվում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն ու դրան Ռուսաստանի դեմ լինելը: Այսօր պարզվում է, որ Հայաստանն այլևս գնում է Ռուսաստանի նախանշած ճանապարհով, ինչը նշանակում է, որ թեժացման այս ելակետը հանված է:

Հասկանալի է, որ Հայաստանում բուն ելակետը իրականում բնակչության սոցիալական աղետալի վիճակն է, իրավազուրկ վիճակը: Այն Հայաստանում նոր չէ, սակայն քաղաքական ուժերի մոտ ոչ մի կերպ չի ստացվում այս հիմքով ստեղծել մի կրիտիկական վիճակ, երբ իշխանությունը ստիպված կլինի գնալ ֆունդամենտալ, ոչ կոսմետիկ զիջումների: Հաշվի առնելով այս զինանոցի արդեն բազմամյա օգտագործումը տարբեր այլ հարցերի կապակցությամբ, ինչպես նաև այն, որ թեժության կանխատեսումներ Հայաստանում եղել են նաև այլ առիթներով, քաղաքական ուժերից որևէ առարկայական սպասումներ ունենալը, թե նրանք կարող են իրավիճակ բեկել Հայաստանում, փոքր-ինչ չափազանցված է: Առավել ևս՝ եթե քաղաքական ուժերը տաքանում էին ամառային արևի տակ, հասարակությունն այդ արևի տակ շարունակում էր սառել՝ տապակվելով ինքն իր թավայի մեջ:

Քաղաքացիական ակտիվության «աշխարհագրությունը» խիստ սահմանափակ է, և թյուր է այն տպավորությունը, որ ողջ երկիրը ապրում է դրանով: Մի պահ նման տպավորություն էր տրանսպորտային ուղեվարձի մասով, սակայն հետո մասշտաբներն ու շրջանակները բավականին նեղացան, և այսօր քիչ հանրային ռեզոնանս են առաջացնում:

Քաղաքական ուժերը կարող են աշխատել այդ ամենը սրելու ուղղությամբ, սակայն խնդիրն այն է, որ երբ քաղաքական որևէ ուժ միջամտում է քաղաքացիական այդ գործընթացներին, ապա դա ունենում է հակառակ էֆեկտ և հարվածում է ոչ թե իշխանություններին, այլ մի կողմից՝ տվյալ քաղաքացիական շարժմանը, մյուս կողմից՝ այդ կուսակցությանը:

Սրա պատճառներն, ի դեպ, կուսակցությունները պետք է փնտրեն իրենց մեջ, թե ինչու է այնպես ստացվել, որ անվստահություն են առաջացրել իրենց ու հանրության զգալի մասի միջև, որոնք հայտնի կուսակցությունների անունները լսելիս անմիջապես քաղաքական ինտրիգների ու խարդավանքների հոտ են առնում և, համենայնդեպս, զգուշանում են, եթե անգամ իրականում տագնապը կեղծ է:

Քաղաքական ուժերի ներքին կոնսոլիդացիան տեսականորեն ևս տարբերակ է, սակայն այդ ուղղությամբ այնքան հարուստ է գործնական տապալումների պատմությունը, որ հաջող օրինակի հեռանկարը թվում է շատ անիրական՝ հատկապես, երբ կան միանգամայն իրական՝ հողեղեն լրջագույն գործոններ, որոնք սահմանափակում են կոնսոլիդացիայի՝ իշխանությունների համար կրիտիկական աստիճանի առաջացումը:

Այս պայմաններում թեժ աշնան գեներացիայի ակունք է մնում արտաքին աշխարհը: Իսկ այստեղ կարծես Սերժ Սարգսյանը լուծեց իր խնդիրները Ռուսաստանի հետ, որը թեժ աշնան գլխավոր շահագրգիռ կողմն էր: Այսինքն՝ արտաքին աշխարհում այլևս կարծես մարել է Հայաստանում ցնցումներ ու թեժացումներ առաջացնելու անհրաժեշտությունը:

Հայաստանում առաջիկայում, ամենայն հավանականությամբ, թեժ կլինեն լատենտ զարգացումները, որ հիմնականում տեղի կունենան իշխանական համակարգի ներսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում