Հեղինակավոր Marca պարբերականի անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ իսպանացի երկրպագուները Գարեթ Բեյլի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը գերադասում են Նեյմարի տեղափոխությունից կատալոնական «Բարսելոնա»:
Ձայները բաշխվել են 60:40 տոկոսային հարաբերակցությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ»-ը «Տոտենհեմ»-ին վճարել է 100 մլն, իսկ «Բարսելոնա»-ն «Սանթոս»-ին՝ 57 մլն եվրո:
21-ամյա բրազիլացին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում արդեն 3 խաղ է անցկացրել Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում՝ կատարելով գոլային փոխանցում:
Բեյլը «Ռեալ»-ի կազմում դեռ ոչ մի խաղ չի անցկացրել:








































