Թերթի տեղեկություններով` առաջիկա տասնամյակում կլիմայի փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն գործել սննդամթերքի արտադրության ծավալների վրա, քանի որ այս ժամանակահատվածում Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում խիստ երաշտ է ակնկալվում: Նման կանխատեսում է կատարել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ):
ՀՕԿ-ի նախագահ Օմար Բադուրի խոսքով` կլիմայական կտրուկ փոփոխությունները հետագայում ավելի հաճախակի կդառնան: «Խոսքը հատկապես խիստ շոգի և առատ տեղումների ժամանակաշրջանի մասին է: Այս գործոնները, անձրևների քանակի կրճատման հետ մեկտեղ, որը կարձանագրվի որոշ շրջաններում, այդ թվում` Միջերկրական ծովում և Չինաստանում, կազդեն գյուղատնտեսության և բերքատվության վրա»,- «Կապիտալ»-ին ասել է նա:











































