Բաղրամյան 26-ի մերձակայքում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ոստիկանները իրար հետևից շարունակում են բերման ենթարկել ակտիվիստներին:
Քիչ առաջ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել մի աղջկա, սակայն մեքենան նստեցնելիս նա մյուս դռնից ճողոպրեց:
Ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանի գլխավորությամբ, պատ են շարել և թույլ չեն տալիս անցնել նախագահական նստավայրի դիմաց: «Սերժիկ պուտինկա»՝ բղավում են ակտիվիստները:
Ոստիկանները նույնիսկ լրագրողներին թույլ չեն տալիս անցնել ոստիկանական պատնեշը:
Քիչ առաջ եկավ նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:









































