Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կարգադրել է կարճ ժամանակում պատրաստել որոշում՝ միանալու Մաքսային միության համաձայնագրին այն երկրների հետ, որոնք ՄՄ անդամ չեն՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Առաջին հերթին մենք պետք է քննարկենք Մաքսային միության մասնակից պետություններին միանալու հարցը ՄՄ անդամ չհանդիսացող ԱՊՀ երկրների հետ՝ փոխադարձ առևտրային հարաբերություններում տեխնիկական արգելքները վերացնելու համար»,- ասել է Ազարովը նախարարների կաբինետի նիստին:
Ազարովի խոսքերով՝ դա շատ կարևոր համաձայնագիր է, քանի որ Մաքսային միությունն ինքն է հնարավոր համարում միության անդամ չհամարվող երկրների տեխնիկական կանոնակարգերին միանալը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան հույս ունի նոյեմբերին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, որի մասն է կազմում ազատ առևտրի գոտու դրույթը: Միևնույն ժամանակ Կիևը հույս ունի ստանալ դիտորդի կարգավիճակ Մաքսային միությունում:








































