Չինաստանի կոմկուսի ղեկավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով նախազգուշացրել է պաշտոնյաներին զերծ մնալ բյուջեի գումարներով Լուսնի տոնին պատրաստվող թխվածքաբլիթների գնումից: Չինաստանը Լուսնի տոնին պատրատվում է աշնան կեսերին: Տոնին ընդունված է ընկերներին և հարազատներին այդ կարկանդակը նվիրել՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Լուսնի դիտման և դրա երկրպագման տոնն այս տարի երկրում կնշվի սեպտեմբերի 19-ին: «Լուսնային թխվածքաբլիթները» Չինաստանում պատրաստվում են տարին մեկ անգամ: Բաղադրության բարդության պատճառով դրանք հաճախ տանը չեն պատրաստվում, գնվում են խանութներից: Պետական միջոցներն անձական նպատակների համար ծախսելու հաճախացած դեպքերի պատճառով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրաման է արձակել խիստ պատժի ենթարկել նրանց, ովքեր քաղցրավենիքների վրա կծախսեն հարկատուների գումարները: Սա դարձել է երկրում անհավանական ծավալի հասած կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարի մասշտաբային ծրագրի մաս:
Նախագահը մորատորիում է սահմանել քաղաքական ճոխ հանդիպումների անցկացման վրա և ենթակաների շարքում դրես-կոդ է ներմուծել:









































