Monday, 15 06 2026
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ

Ն.Փաշինյան. «Եթե Ս.Սարգսյանն այդքան մարդասեր է, ինքը անելու մի քայլ ունի` թող հրաժարական տա» (տեսանյութ, լուսանկարներ)

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով քիչ առաջ ազատ արձակվեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից` պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Ներկայացնում ենք Ն.Փաշինյանի խոսքը. «Ես կարծում եմ, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը հնարավորություն կընձեռի, որպեսզի մենք անցնցում եղանակով Հայաստանում հաստատենք օրինական իշխանություն և անցնցում եղանակով ի վերջո Հայաստանը ազատենք ավազակապետությունից»:

Ն.Փաշինյանը նշեց, որ բանտից դուրս եկածի և դեպի Ազատության հրապարակ շտապողի զգացողություն ունի: «Ես անհամբերությամբ սպասում եմ մայիսի 31-ի հանրահավաքին Ազատության հրապարակում մեր հանդիպմանը, համոզված եմ, որ դա լինելու է շատ ջերմ և հզոր հանդիպում: Պայքար, պայքար մինչև վերջ»: Ապա Ն.Փաշինյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին. «Այս ընթացքում խոսում են իշխանություն-ընդդիմություն ինչ-որ գործարքի մասին… Ես կարծում եմ, որ եթե մենք գործարքի գնացող լինեինք` մեկ տարի չորս ամիս ընդհատակում և երկու տարի բանտում չէինք անցկացնի: Այսինքն`համոզված եղեք, որ այս ընթացքում իշխանությունը եթե ոչ ամեն օր, գոնե ամիսը մի քանի անգամ գործարք առաջարկել է անձամբ ինձ, և ես այդ գործարքը առաջարկողներին ցույց եմ տվել շատ հայտնի ճանապարհ:

Ես ասել եմ, որ մեր պայքարն անկասելի է, մեր պայքարը սկզբունքային է: Չի կարող լինել ուրիշ որևէ խոսակցություն, և որևէ մեկը թող չկասկածի, որ մենք Հայաստանը ազատելու ենք ավազակապետությունից և Հայաստանի Հանրապետությունում հաստատվելու է մշտական հարատև ժողովրդավարություն»: Հարցին, թե ե՞րբ է Հայաստանը ազատվելու ավազակապետությունից` Ն.Փաշինյանը պատասխանեց. «Դեռևս 2007 թվականից, երբ որ ես մտել եմ քաղաքականության մեջ և կոչեր եմ արել` ինձ այդ հարցը անընդհատ տվել են` ե՞րբ պիտի լինի հաղթանակը: Ինձ համար երբ-ը կարևոր չի, այդ հաղթանակը կարող է լինել մի շաբաթից, այդ հաղթանակը կարող է լինել վեց ամսից: Ես կարող եմ ասել մեկ բան` որ մինչև հաղթական ավարտ ես պայքարելու եմ նույնքան սկզբունքային, որքան սկզբունքային սկսել եմ այդ պայքարը»: Հայաստանում տեղի կունենա՞ն արտահերթ նախագահական ընտրություններ` հարցրեցին լրագրողները Ն.Փաշինյանին. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս արագ տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Այս քանի օրը իշխանությունները այնքան են օգտագործում` մարդասիրություն, հումանիզմ և այլ բառեր… Եթե Սերժ Սարգսյանը այդքան մարդասեր է, ինքը անելու մի քայլ ունի` թող հրաժարական տա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Երևան վերադառնալուց հետո Փաշինյանը այցելեց Մյասնիկյանի արձանին հարող տարածք և ծաղիկներ դրեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին:



Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում