Monday, 15 06 2026
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար

Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը բանակցային կողմ են համարել նաև Ղարաբաղը

«Պարզվում է, որ համանախագահող երկրների նախագահները հստակեցրել են վերջնական փաստաթուղթը, սակայն այդ մասին անգամ կողմերը որևէ հայտարարություն չեն արել, չեն հստակեցրել, թե արդյոք իրենք համաձայն են այդ փաստաթղթին, և հետևաբար այս մշուշոտ իրավիճակում որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ համաձայնության կարող են գալ կողմերը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսելով Դովիլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարության մասին` կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

Նա նկատեց, որ փաստացի այս հայտարարության մեջ նախագահները խոսում են Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան վերջին`Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված ինչ-որ համաձայնության մասին. «Սա նշանակում է, որ Սոչիում ինչ-որ փաստաթուղթ առաջարկվել է, որի մասին շատ քիչ է խոսվել, և կողմերն էլ Սոչիի հանդիպումից հետո որևէ հստակ հայտարարություն չեն արել: Իսկ մինչ այս Հայաստանը խոսում էր 2007թ. առաջարկված Մադրիդյան սկզբունքների, Ադրբեջանը` 2009-ի նորացված կոչվող Մադրիդյան սկզբունքների մասին»:

ՌԱՀՀԿ ղեկավարը նաև ընդգծեց, որ Դովիլի հայտարարության մեջ շատ կարևոր մի գնահատական կար, համաձայն որի այսօրվա իրավիճակը ժամանակին ուժի կիրառման արդյունք է, և նոր պատերազմը կարող է ավելի սաստկացնել այս իրավիճակը. «Սա միանշանակ ուղղված էր Ադրբեջանին, որ կդատապարտվի ուժի կիրառումը: Այս ընդգծումը կարելի է գնահատել որպես էական քայլ այս բարդ իրավիճակում»:

Մանվել Սարգսյանը նաև առանձնացրեց Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի համատեղ հայտարարության այն մասը, որտեղ վերջիններս բոլոր կողմերին են հրավիրում պատրաստել ժողովրդին խաղաղության. «Փաստորեն, նրանք չեն նշել երկու կողմերին, այլ ասել են կողմեր, ինչն էլ նշանակում է, որ Ղարաբաղին ևս նկատի ունեն: Սա նորություն էր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում