Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Կովկասյան տարածաշրջանը գտնվում է հակամարտությունների՝ ճգնաժամի վերածվելու նախաշեմին. Stratfor

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը հրապարակել է «Ազգերի դժվարին փորձությունները – գեոքաղաքականությունը Կովկասում» գիրքը։ Գրքում գրված է.

«Կովկասի տարածքում գոյություն են ունեցել 3 պատմական կայսրություններ՝ Ռուսաստան, Պարսկաստան, Թուրքիա, որոնք արդյունքում վերածվել են հանրապետությունների։ Ռուսաստանը 70 տարի շարունակ կոչվում էր Խորհրդային միություն։ Պարսկաստանը դարձել է Իրան։ Փոխվել են անվանումները, գաղափարախոսությունները, ճակատագրերը, սակայն մնացել են այդ երեք խոշոր երկրների ընդհանուր գծերը։ Դրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է Կովկասի մի մասը, սակայն կովկասյան տարածաշրջանի սահմաններից դուրս ունի սեփական շահերը։ Կովկասը երբեմն վեր է ածվում այդ երեք երկրների մտածումների կենտրոնի։

Այդ երեք նախկին կայսրություններին միավորում է նաև այն, որ նրանք բոլորն էլ զարգացող երկրներ են։ Թուրքիան հրաժարվել է երեք սերունդ շարունակվող ինքնամեկուսացման քաղաքականությունից ու սկսել է ուսումնասիրել հարևաններին։ Դա բարդ գործընթաց է՝ լի սխալներով ու սխալ հաշվարկներով։ Անկարան հոգնել է կողքից իր ճակատագիրը տնօրինելուց, սակայն նա այլ ելք չունի և կշարունակի իր ուղին։

Իրանը փորձում է իր ազդեցությունը տարածել ԽՍՀՄ փլուզման և ԱՄՆ-ի հետ պատերազմի արդյունքում թուլացած իսլամական աշխարհում։ Սակայն տարածաշրջանային երկրների թվում միայնակ մնացած Իրանն ընդլայնվելու հնարավորություններ չունի։ Հետխորհրդային տարածքի փլուզման գործընթացն ավարտվել է, և Ռուսաստանի հետընթացը չի գրանցվի առաջիկա 10 տարիների ընթացքում, ինչը կնպաստի նրա ազդեցության տարածմանը։

Այս երեք երկրների ուշադրության օբյեկտները փոխվում են օրվա թելադրանքով, սակայն Կովկասը մշտապես մնում է նրանց ուշադրության կենտրոնում։

Բացի այդ երեք խոշոր երկրներից, Կովկասում գտնվում են նաև երեք փոքր երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան, որոնցում բնակվում են առավել հին պատմություն ունեցող փոքր խմբեր։ Նախկինում Ցարական Ռուսաստանը, ապա Խորհրդային միությունն օկուպացրել էին այդ երեք երկրները։ Ռուսները փոխել են նրանց սահմանները, բնակչության վերաբնակեցում են կատարել։

Արդյունքում յուրաքանչյուր կովկասյան պետություն իր մեջ ներառում է տարածաշրջանի մյուս երկրների բնակչության մի մասը։ Ադրբեջանցիների մեծ մասը բնակվում է Իրանում, հայերը Թուրքիայից փոխհատուցում են պահանջում 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար, Վրաստանը 2008 թվականին պատերազմել է Ռուսաստանի դեմ, հայերն ու ադրբեջանցիները գտնվում են պատերազմի նախաշեմին, Իրանը հաճախ միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին։

Կովկասյան տարածաշրջանն առավել կայունություն է ցուցաբերել երեք խոշոր երկրների և ոչ թե երեք փոքր երկրների ժամանակ։ Այդ փոքր և անկախ երկրները փորձում են ձերբազատվել իրենց մոտ բնակվող փոքր խմբերից, մրցակցում են միմյանց և խոշոր երկրների հետ։ Հակամարտությունները խնդիրներ են ստեղծում և հնարավորություններ են բացում խոշոր երկրների համար։ Պատերազմները վերածվում են մարտավարության՝ ուժերի հավասարակշռման խաղում։

Կովկասյան տարածաշրջանը գտնվում է հակամարտությունների՝ ճգնաժամի վերածվելու նախաշեմին։ Ռուսաստանը Հյուսիսային Կովկասում ուժեղ է, սակայն իսլամականների ու ազգայնականների խռովության սպառնալիքն աճում է։ Իրանի և Ադրբեջանի միջև առկա է որոշակի լարվածություն Իրանի հյուսիսում բնակվող էթնիկ ադրբեջանցիների պատճառով։ Թեհրանն ու Բաքուն ունեն միմյանցից բավական տարբերվող հայացքներ։ Թուրքիան և Իրանը տարածաշրջանում մրցակցում են միմյանց հետ։ Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա է անորոշ առճակատում։ Ռուսաստանը մասնատել է վրացական պետությունը։ Վրաստանի դիրքորոշումն էլ այն է, որ նրա դռները բաց են խաղի մեջ մտնել ցանկացող յուրաքանչյուր օտար երկրի առջև։

Հակամարտությունների համար կան բավական մոտիվներ, սակայն հնարավոր չէ նախապես կանխատեսել, թե դրանք երբ կպայթեն։ Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները վատ են, Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ սառը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները՝ վատթարացված»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում