ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Լիմասոլ (Կիպրոսի Հանրապետություն)՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների մայիսի 27-29-ը կայանալիք հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:
Նիստի շրջանակում անդամ երկրները կքննարկեն ֆինանսական կայունության, էլեկտրոնային կառավարմանն առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: