Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած և Վարշավայում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքները: Նա նշեց, որ ինքը բարձրացրել է Հայաստանի նման երկրներում կուսակցությունների ֆինանսավորման հարցը:
Պատգամավորի խոսքով, երբ տնտեսական դաշտը դեռևս կայացած չէ, և չեն գործում տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից կուսակցությունների ֆինանսավորման հստակ մեխանիզմներ, անհրաժեշտ է, որ կուսակցությունների պետական ֆինանսավորումը աճի:
Սա, ըստ Ա. Մարտիրոսյանի, կնպաստի քաղաքական և տնտեսական իշխանությունների տարանջատմանը, քանի որ ընդդիմադիր կուսակցությունների պարագայում կապահովի նրանց նորմալ կենսագործունեությունը, իսկ իշխանականների պարգայում թույլ կտա նրանց ավելի անկախ լինել օլիգարխներից: