Սիրիայի ընդդիմությունը ԱՄՆ կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ Սիրիայում ռազմական միջամտությանը՝ հաղորդում է Reuters-ը:
«Հավանական ռազմական գործողությունները պետք է անցկացվեն Սիրիական ազատ բանակին զինելու միջոցառումների հետ: Իրանում և Հյուսիսային Կորեայում բռնապետներն ուշադիր հետևում են, թե ինչպես է Ալ-Ասադի կառավարությունը քիմիական զենք կիրառում սիրիացի ժողովրդի դեմ: Եթե ազատ երկրները չխոչընդոտեն միջազգային նորմերի նման խախտմանը, ապա ամբողջ աշխարհի բռնապետները կհետևեն Ալ-Ասադի օրինակին»,- հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ նախօրեին սիրիացի ընդդիմադիրները հայտարարել են, որ կօգտվեն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից և սեփական հարձակումները կձեռնարկեն թուլացած կառավարական զորքերի դեմ: