Friday, 17 05 2024
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները

Ինչու է թանկանում հավկիթը. մեղավորը կտուգանվի 200 միլիոն դրամով

Օգոստոսին հավկիթը թանկացել է 4-5 դրամով: Ինչո՞վ է սա պայմանավորված: Եթե աշխատեր սեզոնայնության գործոնը, ապա հավկիթը ոչ թե պետք է թանկանար, այլ էժանանար:

Ըստ տնտեսվարողների՝ հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է ոչ միայն էներգակիրների, այլ նաև հավի կերի թանկացմամբ: Սակայն դեռ հստակ չէ, թե այս պատճառաբանությունները որքանով են հիմնավոր, և այս գործոնները ինչ չափով կարող էին ազդել գնաճի վրա:

ՏՄՊՊՀ-ն վերահսկողություն է իրականացնում հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող 4 տնտեսվարող սուբյեկտների գործունեության նկատմամբ՝ Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա, Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա, «Արաքս» թռչնաֆաբրիկա, Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա: Այս արտադրողների հավկիթի գինը, կախված տեսակներից և ներկայացման ձևից (տուփով կամ առանց տուփի), տատանվում է 1 հատը 65-70 դրամի սահմանում: Գնաճը նկատվել է օրենքով գերիշխող ճանաչված 5 խոշոր սուպերմարկետներում՝ «ՍԱՍ», «Երևան city», «Մոսկվիչկա», «Նոր Զովք» և «Սթար»:

Ի դեպ, հանձնաժողովը նույն սուպերմարկետներում նկատել է նաև գնային նվազում՝ շաքարավազի, ալյուրի, բուսական յուղի և մակարոնեղենի ապրանքային շուկաներում:

Այժմ հանձնաժողովը գրությամբ դիմել է գերիշխող տնտեսվարողներին, որպեսզի վերջինները 5-օրյա ժամկետում ներկայացնեն իրենց հիմնավորումները, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերը՝ հավկիթի գնային փոփոխության վերաբերյալ:

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ հանձնաժողովի կողմից սահմանված հնգօրյա ժամկետի ավարտից հետո, այսինքն՝ հաջորդ շաբաթ, կստացվի պահանջված տեղեկատվությունը, որը կուսումնասիրվի ՏՄՊՊՀ մասնագետների կողմից: Կուսումնասիրվի նաև ապրանքի գնագոյացման վրա ազդող բոլոր բաղադրիչների հնարավոր ազդեցությունը ձվի գնի բարձրացման վրա: Եթե պարզվի, որ պատճառաբանությունները հիմնավոր չեն, և տնտեսվարողները չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, ապա նրանցից յուրաքանչյուրը կտուգանվի մինչև 200 մլն դրամով:

Հիշենցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ հանձնաժողովը նկատել էր նաև գնի մինչև 20 դրամով բարձրացում գարեջրի, հանքային ջրի և զովացուցիչ ըմպելիքների շուկայում և սկսել էր վերոնշյալ շուկաներում ուսումնասիրություն իրականացնել: Տնտեսվարողներն արդեն ներկայացրել են պահանջվող փաստաթղթերը և տեղեկատվությունը, սակայն ուսումնասիրությունը, ըստ Գայանե Սահակյանի, դեռ ընթացքի մեջ է: Այստեղ նույնպես տնտեսվարողները գնային փոփոխությունը պատճառաբանել էին գազի և, էլեկտրաէներգիայի թանկացմամբ, բայց նշված պատճառներից էր նաև հումքի գնի բարձրացումը:

Ըստ ոչ պաշտոնական վարկածի՝ գարեջրի, հանքային ջրի և զովացուցիչ ըմպելիքների թանկացման պատճառը պարտադիր ակցիզավորման պահանջն է: Չնայած նրան, որ դրոշմապիտակի գինը հանվում է տնտեսվարողի ապագա վճարվելիք հարկերի գումարից, այն հանգեցնում է ստվերային շրջանառության կրճատման, ինչն էլ տնտեսվարողներին ստիպել է բարձրացնել գները:

Այսպիսով, գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով սպառողական ապրանքների թանկացման շղթան արդեն բացված է: Որքանով է այս թանկացումը հիմնավոր՝ կպարզի ՏՄՊՊՀ-ն, իսկ որ ապրանքները հաջորդիվ կթանկանան՝ ցույց կտա միայն ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում