Ինչպես քիչ առաջ տեղեկացանք Սասուն Միքայելյանի քրոջից՝ Սուսաննա Միքայելյանից, ներկա պահին Հրազդանի և Վանատուրի բնակչությունը պատրաստվում է դիմավորել Սասուն Միքայելյանին: Ավելին, ամբողջ գյուղը խոստացել է յուրաքանչյուր ընտանիքի կողմից անասուն մատաղ անել Սասուն Միքայելյանի համար:
Իսկ Հրազդանի մուտքից մինչեւ Սասուն Միքայելյանի տուն նրան կդիմավորեն դպրոցահասակ երեխաները՝ ծաղիկները ձեռքին: Գյուղում նաև բեմահարթակ է տեղադրվել Սասուն Միքայելյանի վերադարձը երգ ու պարով նշելու համար:









































