Ինչպես և սպասվում էր, Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին, նույնպես ժամանել էր Դովիլ, ուր տեղի է ունենում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովը: Կարլայի նկատմամբ ուշադրությունը կապված է այն բանի հետ, որ մամուլում վաղուց արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ նա հղի է: Կաննի կինոփառատոնին չներկայանալն էլ ավելի էր մեծացրել հետաքրքրությունը: Կարլան ներկայացավ լրագրողներին սպիտակ շրջազգեստով և մուգ վերարկուով: Անզեն աչքով կարելի էր տեսնել, որ Կարլան փոքր-ինչ «կլորացել է»:











































