ստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Էդգար Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ օգոստոսի 30-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Քննչական խումբը պարզել է «Opel»-ի մահացած վարորդի և «Opel»-ի 3 ուղևորների ինքնությունները: Վարորդը եղել է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արամ Հովհաննիսյանը, իսկ մահացած ուղևորները նրա համագյուղացիներն են՝ 40-ամյա Վաչագան Ասատրյանը, 66-ամյա Լավրեն Հովհաննիսյանը և 42-ամյա Պարթև Հովհաննիսյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ Ա. և Լ. Հովհաննիսյանները հայր ու որդի էին, իսկ Վ. Ասատրյանը աշխատում էր Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում՝ փոխտնօրեն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում