Sunday, 19 05 2024
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում

Ընդդիմության come back-ը. հաշիվն է 1:3

Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատողություն անենք առայժմ հրապարակված սոցհարցումների տվյալներից, ապա ներկայիս դրությամբ կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հատում են չորս կուսակցություն կամ դաշինք՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Այսպիսով, հրապարակված տարբեր հարցումների հանրագումարից առայժմ ստացվում է, որ Հայաստանի նոր խորհրդարանը կարող է կազմված լինել չորս ուժերից:

Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք այդ ուժերի այսպես ասած քաղաքական բովանդակային «քեյսերը», ապա կստանանք բավական լայն և գործնականում ամբողջ հասարակական-քաղաքական տիրույթը ծածկող պալիտրա՝ ազատականից մինչև ազգայնական, լիբերալից մինչև աջ պահպանողական, սոցիալ-պոպուլիստականից մինչև սոցիալ-հեղափոխական: Այս չորս ուժերը գործնականում ծածկում են ամեն ինչ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով: Այս տեսանկյունից, զուտ տեսական դատողությամբ հնարավոր է արձանագրել, որ եթե անցնում են ընդամենը այս չորս ուժերը, ապա գործնականում խորհրդարանում ապահովվում է հասարակական-քաղաքական բոլոր երանգները: Այլ հարց է իհարկե, որ այդ երանգավորումը կստացվի արհեստական, այն պարզ պատճառով, որ չկա որևէ երաշխիք երանգավորումների իրական համամասնության առումով: Այս գուներանգը սակայն բերում է մեկ այլ եզրահանգման, որը գուցե առավել կարևոր է:

Ակնհայտ է այն, որ Հայաստանում շատ ավելի մեծ է իշխանական քաղաքական սցենարներին հակազդելու և սեփական սցենարները թելադրելու հանրային, ընդդիմադիր պոտենցիալը, որն ունի պարզապես օպտիմալ կազմակերպման խնդիր: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների գործընթացի առանձնահատկությունը կամ թրենդը այդ օպտիմալացումն էր, սակայն, եթե մենք դատում ենք զուտ սոցիոլոգիական առայժմ հրապարակ նետվող վարիացիաներով, ապա տեսնում ենք, որ իշխանությունն ավելի շուտ օպտիմալացրել է ընդդիմադիր դաշտը, և այդ դաշտից անցողիկ ուժ հանդիսանում է միայն «Ելք» դաշինքը, իսկ մյուս երեք անցողիկ ուժերն ըստ էության իշխանական ուժեր են: Այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների հաշիվն ըստ էության գոնե առայժմ 3:1 է՝ հօգուտ իշխանությանը:

Նախօրեին ողջ ֆուտբոլային աշխարհը սակայն ականատես եղավ «Բարսելոնայի» հրաշքին, երբ կատալոնական ակումբը սեփական հարկի տակ կարողացավ վերածնել գրեթե անկենդան խաղը «Պարի Սեն Ժերմեն» ակումբի հետ, Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ խաղարկության պատասխան խաղում, առաջին խաղի 0:4 հաշվով պարտությունից և սեփական դաշտում էլ գոլ բաց թողնելուց հետո, վերջին վայրկյանին կարողանալով կորզել թանկարեք հաղթանակը՝ 6:1: 3:1 հաշիվն առավել ևս մեղմ ասած անշրջելի չէ, պարզապես ակնհայտ է, որ ընդդիմությունն ունի օպտիմալացման և խոշորացման գործընթացի առավել լայն թափի և առավել մեծ դինամիկայի անհրաժեշտություն: Հայաստանում կա ընդդիմության come back-ի անհրաժեշտություն:

Ռեսուրսները կան, կան հնարավորություններ, կան հեռանկարներ, կան սխալներ՝ թե՛ սեփական, թե՛ այլոց, որոնց վրա հնարավոր է սովորել: Եվ կա նախօրեի կատալոնական հրավառության ոգևորիչ օրինակը, որը զուտ ֆուտբոլային օրինակ չէ, այլ մարդկային ուժի և կամքի օրինակ ընդհանրապես:

Խորհրդարանական ընտրությունների վերջնարդյունքը, իհարկե, դեռևս շատ է հեռու, դեռ կա քարոզարշավի տևական ժամանակ, սակայն այդ ամենի կանխորոշվածության կամ անկանխատեսելիության հարաբերակցությամբ հանդերձ, արդեն իսկ հստակ է մի բան, որ ընդդիմադիր դաշտի համար գլխավոր խնդիրներն ու նպատակները արդեն իսկ ուրվագծված են՝ դա հետագա խոշորացումն ու ադյունավետության բարձրացման մեխանիզմների անընդհատ, համառ և հետևողական փնտրտուքն է, ոի պարագայում մեծ հաշվով էական չէ, թե ինչպիսին կլինի ներկայացվածության ծավալը խորհրդարանում: Առավել ևս, որ այն, ինչ փնտրվում է, գերազանցապես գտնվում է խորհրդարանից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում